ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՄԻ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԲՈԼՈՐԸ ԲՂԱՎՈՒՄ ԷԻՆ` «ՆԵՄԵՑ, ՀԵՌԱՑԻ՛Ր»»

«ՄԻ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԲՈԼՈՐԸ ԲՂԱՎՈՒՄ ԷԻՆ` «ՆԵՄԵՑ, ՀԵՌԱՑԻ՛Ր»»
30.11.2010 | 00:00

Շաբաթ օրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Երևանի շտաբ-բնակարանի նիստերի դահլիճում անցկացված 8-րդ համաժողովին ներկա չէր Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և ոչ մի պաշտոնյա: Այն տպավորությունն է, թե ՀՖՖ-ն ինքնիշխան պետություն է` պետության մեջ: Միջոցառմանը ներկա էր ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ, ՈՒկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գրիգորի Սուրկիսը: «Ձեր երկրի ազգային ընտրանին փայլուն մեկնարկեց «Եվրո-2012»-ի ընտրական փուլում, երկու միավորով է հետ մնում Ռուսաստանի հավաքականից ու միայն խփած և բաց թողած գնդակների տարբերությամբ է զիջում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Իռլանդիայի ընտրանուն։ Հայաստանում աճում է ֆուտբոլիստների նոր, տաղանդավոր սերունդ, որի ամենավառ ներկայացուցիչներից մեկը` Հենրիկ Մխիթարյանը, հոյակապ է դրսևորել իրեն ՈՒկրաինայի առաջնությունում ու հիմա էլ հանդես է գալիս ուկրաինական ակումբային ֆուտբոլի առաջատար թիմում՝ Դոնեցկի «Շախտյորում»: Չեմ կասկածում, որ Հայաստանի հավաքականը պայքարելու է Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգրի համար: Վստահ եմ, որ հավակնություններն առաջիկայում կապացուցվեն խաղադաշտում: Հայաստանի հավաքականը դուրս կգա եզրափակիչ: Դրա համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները դուք ունեք: Սպասում ենք ձեզ ՈՒկրաինայում»,- ասաց Սուրկիսը: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի խաղերը կայանալու են ՈՒկրաինայում և Լեհաստանում:
Ինչ վերաբերում է համաժողովին, ապա բաց քվեարկությամբ, միաձայն ՀՖՖ նախագահ ընտրվեց այդ պաշտոնի միակ թեկնածու Ռուբեն Հայրապետյանը: Ներկայացվեց 17 հոգուց բաղկացած գործկոմի նոր կազմը: Դարձյալ բաց քվեարկությամբ բոլորն ընտրվեցին: Ի դեպ, խոսակցություններ կային, որ այս անգամ գործկոմի կազմում չեն լինելու ԲՀԿ-ի ներկայացուցիչները, մասնավորպես, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Վահրամ Առաքելյանը և Ռուբեն Սինոյանը: Երկուսն էլ վաղուց են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության կազմում: Դժվար է ասել, թե պատճառը որն է, սակայն այդպես էլ եղավ:
Ֆեդերացիայի նախագահի ելույթում հայկական ֆուտբոլի մասին որևէ սուր հարցադրում չհնչեց: Չնշվեց, թե ինչով կարելի է բացատրել, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում թիմը կարող է չներկայանալ խաղի, կամ ինչպես է պատահում, որ վերջին տեղը գրաված թիմը մնում է ուժեղագույնների խմբում, ընդհանրապես չշոշափվեց, թե ինչն է պատճառը, որ Հայաստանի առաջնության խաղերին սակավաթիվ հանդիսականներ են ներկա լինում և այլն:
Համաժողովի ավարտից հետո մասնակիցները հավաքվեցին միջանցքում բացված ուտեստներով լի սեղանի շուրջ, իսկ լրագրողներն իջան դահլիճ` իրենց հուզող մի շարք հարցերի պատասխանները Ռուբեն Հայրապետյանից լսելու։
-Ինչո՞վ կբացատրեք, որ երրորդ անգամ անընդմեջ Ռուբեն Հայրապետյանն է ընտրվում ՀՖՖ նախագահ: Ինչո՞ւ այլ թեկնածու չկար:
-Ի՞նչ իմանամ: Ցանկացողներ չկան, միայն իմ ընկեր Ալեքսանյան Սամվելն է ասել, որ եթե իմանար, իր թեկնածությունը ևս կառաջադրեր այդ պաշտոնում ընտրվելու համար, որպեսզի ինձնից փող ուզի և միայն դրանից հետո հրաժարվի ընտրապայքարից: Ֆուտբոլի ֆեդերացիան ըմբշամարտի, ձյուդոյի, ծանրամարտի, թենիսի, բասկետբոլի ֆեդերացիա չէ: Ծանր, դժվար, անշնորհակալ աշխատանք է, ամեն մարդ չի կարող: Շատ ուրախ կլինեմ, եթե մեկ ուրիշը պատրաստ լինի շարունակելու: Լինեին թեկնածուներ` իրենց ծրագրերով, նոր մտքեր լինեին` կկարողանայինք օգտագործել: ՈՒթ տարի առաջ ընտրվել եմ ֆեդերացիայի նախագահ: Այն ժամանակ անմխիթար վիճակ էր: Ֆեդերացիայի աշխատողները սպասում էին աթոռ ազատվեր: Մեկ, թե երկու հատ համակարգիչ կար: Այսօր ֆուտբոլի ֆեդերացիան ավելի մեծ կառույց է, քան սպորտի նախարարությունը` բյուջեից սկսած և բոլոր աշխատանքներով ավարտած: Մնացած բոլոր մարզաձևերի թիկունքում պետությունն է, իսկ մենք պետական բյուջեից 8 միլիոն դրամ ենք ստանում: Մի տարի առաջ բոլորը բղավում էին` «Նեմեց, հեռացի՛ր»: Իսկ երբ հավաքականը հաջող է խաղում, ոչ ոք չի ասում` ապրի Հայրապետյանը: Լավ է խաղում հավաքականը` կեցցեն մարզիչն ու ֆուտբոլիստները, վատ է խաղում` բղավում են` «Նեմեց, հեռացի՛ր»: Իսկ իմ երազանքն է, որ Ռուբեն Հայրապետյանի հեռանալը ցանկանան այն ժամանակ, երբ Հայաստանի հավաքականը չկարողանա Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգիր նվաճել:
-Հանիրավի՞ են Ձեզ մեղադրում կոպտության համար:
-Ես ֆուտբոլիստներին իմ երեխաների նման սիրում, գրկում, շոյում, նաև նրանց վրա բարկանում եմ։ Այո, խոստովանում եմ, մեկ ֆուտբոլիստի ծեծել եմ, նրա անունը Կակոսյան է, որը երեխաների ներկայությամբ իրեն թույլ տվեց հայհոյել։ Նրան ես ապտակել եմ, բայց միայն նրան:
-Ո՞վ կզբաղեցնի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի թափուր տեղը:
-Երկու թեկնածու կա: Նրանցից մեկի հետ, որի գալը ես պարզապես երազում եմ, արդեն չորս տարի բանակցում եմ։ Ինչո՞ւ եմ ասում` երազում եմ, որովհետև իր երկրում երիտասարդական ֆուտբոլում նա հեղափոխություն է իրականացրել։ Մի թեկնածու էլ կա: Թույլ տվեք անուններ չասել: Ոչ, գաղտնիքներ չունեմ։ Պարզապես, բանակցելու ընթացքում մանևրելու հնարավորություն պետք է ունենամ։
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2016

Մեկնաբանություններ